Հայոց լեզու․ Հոկտեմբեր 3-տնային առաջադրանքներ

1. Տրված են բառեր։ Վերականգնել վանկատած (վանկերի բաժանած) բառերը։

Ա) Տե-րև = տերև, ա-րև-մուտք = արևմուտք, ա-րև-կող = արևկող, Տա-թև = Տաթև։

Բ) Տե-րե-վա-թափ = տերևաթափ, անձ-րե-վա-յին = անձրևային, ա-րե-վոտ = արևոտ, հե-վալ = հևալ, բե-վե-ռա-յին = բևեռային, ձե-վա-կան = ձևական, թե-վա-վոր = թևավոր, ու-ղե-վոր = ուղևոր, սե-վա-նալ = սևանալ։

2. Տրված բառերը վանկատել (վանկերի բաժանել)։ Ընդգծել այն բառերը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում։

Սե-վուկ, թե-թե-վութ-յուն, ան-ձրև, բա-րե-վել, կա-րե-վոր, ա-րև-շող, թե-վան-ցուկ, տե-վա-կան, թե-թև։

3. Տրված վանկերը միացնել: Ընդգծվածները ինչո՞ւ են կոչվում գաղտնավանկ։

Գը-լուխ = գլուխ, աս-տըղ= աստղ, հըռ-չակ = հռչակ, գը-նացք = գնացք, վըխ-տալ = վխտալ, ան-կըրկ-նե-լի = անկրկնելի, շը-րըխ-կան = շրխկան, թըռ-վը-ռալ = թռվռալ, կըր-կը-նութ-յուն = կրկնություն, ձե-ռըն-տու = ձեռնտու։

Ընդգծվածները կոչվում են գաղտնավանկ, որովհետև միայն վանկատելուց է ը տառը գրվում, իսկ սովորական բառը գրելուց այն չենք գրում։

4. Մի բառով գրել։

Ա) Առարկա, որը վերից վար կախվելով` ծածկում, փակում է որևէ բան։ Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից։

Պատասխան` վարագույր։

Բ) Միջատ, որը երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է։ Իսկ սնվում է արյունով։

Պատասխան` մոծակ։

Գ) Արհեստավոր, որը զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով։

Պատասխան` վարսավիր։

Դ) Պղձնյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված։ Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում` հնչեցնելու համար։

Պատասխան` զանգ։

5. Գրավոր պատմիր, թե տրված բառն ինչ է նշանակում։

Գիրք- տպագրված (հնում նաև ձեռագիր) աշխատություն՝ երկ

Դիմակ — ստվարաթղթից կամ այլ նյութերից պատրաստված մարդու կամ կենդանու դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին

Դերասան — արվեստի ստեղծագործությունները հրապարակավ կատարող մարդ

Ընկույզ — ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով

Ժպիտ — դեմքի (աչքերի, շրթունքների) շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն կամ արտահայտում է գոհունակության զգացում

Երեխա — որևէ հասակի աղջիկ կամ տղա իր ծնողների համար

6. Ի՞նչ է նշանակում`

Հեռախոս — հեռավորության վրա ձայնը հաղորդելու և ընդունելու սարք

Դպրոցական — դպրոցում սովորող

Ձայնագրիչ — ձայնը վերարտադրող գործիք

Ականջ — լսողության օրգան

Աղմուկ — խառնաշփոթ, ձայների ժխոր

7. Տրված հնչյունախմբերը համեմատել և պարզել, թե որն է դրանց տարբերությունը։

Ա) Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ։

Բ) Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ։

Ա տարբերակում ճիշտ բառեր են գրված, իսկ Բ տարբերակում Ա տարբերակի տառերի սխալ դասավորությունն է։

8. Տրված հնչյունաբառերից որոնք են բառեր (արտագրել կամ ընդգծել)։ Պատասխանը պատճառաբանել։

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել։

Չընդգծված բառերը որևէ իմաստ չեն արտահայտում։

9. Փորձել բացատրել, թե ի՞նչ է բառը։

Բառը հնչյունախումբ է, որը արտահայտում է իմաստ։

Թողնել մեկնաբանություն