Կոմիտաս. «Աշուն գիշեր»

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,
Հոգիդ արի՜,
Որ քու նավը
Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։
Դեպի առա՛ջ.
Հեռի՛ հառաչ։

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Շաղալեն — շաղ տալով

Խաղալեն — խաղալով

Հերկել — գութանով հողը շրջել, հողը վարել

Ճայթել — պայթել

Սայթել — սայթաքել

Չշվարել — չմոլորվել

2. Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Փորձել նկարել լուսինը:

Այս բանաստեղծության մեջ լուսինը ձյան նման ճերմակ էր։

3. Օրվա ո՞ր պահն է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ ներկայացված էր աշնան մի գիշեր։

Թողնել մեկնաբանություն