Իմ ուսումնական ամառը

Ողջո՛ւյն, ես Նարեն եմ ))

Այս ամառվա ընթացքում ես կարդացել եմ «Քո Արկտիկան» վերնագրով գիրքը, որն իր մեջ ներառում է պատմվածքներ Մեծ Հյուսիսի մասին։ Ինչպես նաև կարդացել եմ հետաքրքիր հեքիաթներ։ Հեքիաթներ շատ-շատ եմ սիրում։

Այս արտակարգ ամռանը ճամփորդել եմ դեպի Սյունիքի մարզ՝ Լիճք գյուղ, որն անվանում են «լճերի և ջրվեժների երկիր»։ Տեսել եմ շատ տեսարժան վայրեր ու ջրվեժներ։ Կարողացել եմ լողալ ջրվեժներից առաջացած լճակներում։ Նաև ասեմ՝ այդ օրերին սեբաստացիներն էլ էին վայելում Լիճք գյուղի չքնաղ բնությունը։ Ես տասնհինգ օր անցկացրել եմ այդ գյուղում՝ պապիկիս հայրական տանը։ Այդ օրերը լրացրին ամառվա իմ «բաց թողած օրերը»։

Թողնել մեկնաբանություն