Իմ Թումանյանը

Ես սիրում եմ Թումանյանի բոլոր հեքիաթները, մանկական բանաստեղծությունները։ Կարծում եմ՝ հետագայում ինչ էլ կարդամ Թումանյանից, անհնար է, որ չսիրեմ։

Թումանյանի ստեղծագործություններին ծանոթ եմ եղել շատ փոքր տարիքից՝ ծնողներս են ինձ համար կարդացել, 6 տարեկանից արդեն ինքնուրույն եմ սկսել կարդալ՝ սկզբում հեքիաթներն էի կարդում, իսկ հետո՝ բանաստեղծությունները։

Եղել եմ Հովհաննես Թումանյանի և՛ թանգարանում, և՛ տուն-թանգարանում, որը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղում, շատ սիրեցի այդ տունը, տպավորված վերադարձա ու էլի եմ ուզում լինել այնտեղ։

Հովհաննես Թումանյանը իմ ամենասիրելի բանաստեղծն է։ Նա շատ էր սիրում երեխաներին, և ինձ թվում է՝ դա էր պատճառը, որ նա գրել է մանկական շատ-շատ ստեղծագործություններ։

Թողնել մեկնաբանություն