Գետեր

1. Ի՞նչ է գետը:

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը՝ գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը ջրի բնական և մշտական հոսք է, որն ընթանում է իր մշակած հունով:

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Գլխավոր գետը բոլոր վտակներով կազմում է գետային համակարգ։ Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն: Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Այն տեղր, որտեղ գետր թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան

3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝ Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Թողնել մեկնաբանություն