Վերև-ներքև

Վերև թե ներքև, ո՞րն է տարբերությունը, և որը` ճիշտ։ Վերևը շատ ավելի տեղ ունի, չգիտեմ` ինչու է այդպես։ Վերևում գտնվող մարդկանց համարում են հարուստ, որի հետ ես համաձայն չեմ, որովհետև մարդ կարող է հարուստ չլինել, բայց գտնվի վերևում` ունենալով ավելի բարձր արժեքներ։ Կամ, որ մարդ բարձր պաշտոն ունի, էլի համարում են վերևում գտնվող, բայց դա էլի այդպես չի, որովհետև հասարակ, շարքային մարդիկ, որոնք գտնվում են «ներքևում», երբեմն իրենց աշխատանքով, գործերով ավելի վերևում են գտնվում։ Պետք չէ դատել մարդուն ըստ նրա բարձրության, պաշտոնի և այլն, ամենակարևորը` լավ մարդ լինելն է։ Էյ, վերևներ, ներքև իջեք, ներքևներում էլ լիքը լավ բան կա, օրինակ, ներքևի նոտաներ, լսեք և կհամոզվեք։

Թողնել մեկնաբանություն